Կորոնավիրուս Հասարակություն 

Կորոնավիրուսով վարակված թոշակառուին ուղարկել են տուն և թողել մուտքի մոտ

analitik.am

 

Ռուսաստանցի թոշակառու Եվգենի Պեչուրինին, ով վարակվել է կորոնավիրուսով, վերադարձրել են տուն և հեռացել՝ թողնելով նրան տան մուտքի մոտ, որտեղ նա ուշագնաց է եղել մինչև իր բնակարան հասնելը: Այս մասին հայտնում է «Baza»-ն Telegram-ի իր ալիքում:

75-ամյա թոշակառուին հոսպիտալացրել են սրտի նոպայից հետո՝ ապրիլի սկզբին: Այնուամենայնիվ, մի քանի օր անց նրան վերադարձրել են տուն, քանի որ հիվանդանոցը սկսել է վերակազմավորվել կորոնավիրուսով պացիենտների համար:

Ապրիլի 18-ին, Պեչուրինը նորից հոսպիտալացվել է նույն գանգատներով՝ Մոսկվայի քաղաքային թիվ 36 կլինիկական հիվանդանոց: Մի քանի օր հետո նրա ջերմությունը բարձրացել է, և նրան թեստավորել են, պատասխանը դրական է եղել: Դրանից հետո բուժհաստատության գլխավոր տնօրենը կապ է հաստատել թշակառուի հարազատների հետ և պահանջել նրանցից գալ և տանը մեկուսացնել տարեց մարդուն:

Մեկ օր անց տղամարդուն տեղափոխել են տուն և թողել մուտքի մոտ։ Նրան չեն ուղեկցել դեպի բնակարան: Մուտքի մոտ թոշակառուն ուշագնաց է եղել, ինչից հետո նրան գտել են հարևանները: Նշվում է, որ հարևանները փորձել են օգնել, սակայն չեն իմացել, որ վերջինս վարակված է կորոնավիրուսով: Այս պահի դրությամբ թոշակառուն հոսպիտալացվել է վարակիչ հիվանդությունների 15-րդ հիվանդանոց, իսկ մուտքի մոտ գտնվող բոլոր հարևանները բժիշկների հսկողության տակ են:

 

Նույն շարքից