Հասարակություն Տնտեսություն 

Volkswagen-ը մտադիր է Golf R-ի «տաք» հիբրիդային հեչբեք թողարկել

analitik.am

VW-ը պլանավորում է թողարկել Golf R «տաք հեչբեքի» առավել բարձր արտադրողականությամբ տարբերակը, որը կստանա R+ ինդեքսը եւ կդառնա հիբրիդային հայտնում է Motor-ը։

Ինչպես հայտնի է, նոր սերնդի Volkswagen Golf R-ը կստանա երկլիտրանոց «քառյակ»՝ մոտ 330 ձիաուժ հզորությամբ, սակայն այժմ պարզվել է, որ R-տարբերակը կարող է բոլորովին էլ ամենաարագը չլինել ընտանիքում։ Ինչպես հայտնում է WhichCar թերթը, Volkswagen-ը պլանավորում է թողարկել Golf R+ հիբրիդային հեչբեքը, որը ուժ կստանա բենզինային տուրբոշարժիչից եւ էլեկտրաշարժիչից, որոնց գումարային հզորությունը 400 ձիաուժ կլինի։

Նախագծի ճակատագրի մասին վերջնական որոշումը դեռեւս չի ընդունվել, սակայն եթե այն «կանաչ լույս» ստանա VAG-ի ղեկավարության կողմից, հեչբեքը կհագեցնեն Golf R-ից երկլիտրանոց «քառյակով», որը կպտտի առջեւի անիվները, ինչպես նաեւ էլեկտրաշարժիչով եւ լիթիում-իոնային մարտկոցով։ Հնարավոր է՝ նման կառույցը անխուսափելիորեն կծանրացնի ավտոմեքենան, սակայն էլեկտրաշարժիչը պետք է ապահովի դինամիկայի նկատելի բարելավում։ Volkswagen Golf R+-ը կարտադրվի 2023 թվականից ոչ շուտ եւ նորամուտը կլինի, ամենայն հավանականությամբ, արդեն ութերորդ սերնդի ռեսթայլինգային տարբերակի հետ։

Նույն շարքից