Առողջապահություն Կորոնավիրուս Հասարակություն 

Արդյո՞ք կորոնավիրուսը տարածվել է չինական լաբորատորիայից․ նոր մանրամասներ

analitik.am

«Կորոնավիրուսը տարածվել է չինական լաբորատորիայից»,- հայտարարում են հետախուզության գործակալները

«Հինգ աչք» անվանումը կրող հետախուզական գործակալությունների ընկերակցությունը ներկայացրել է զեկույց այն մասին, որ Չինաստանը մտածված կերպով ոչնչացրել է կորոնավիրուսի համաճարակի տարածման մասին տվյալներն ու մարդուց մարդ հիվանդության տարածման տեղեկությունները: Այս մասին «Fox News» գործակալությանը հայտնել են ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք:

ԱՄՆ-ը, Կանադան, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան ու Նոր Զելանդիան ընդգրկող այս ընկերակցության 15-էջանոց փաստաթղթի մասին է տեղեկացրել Ավստրալիայի «Saturday Telegraph» թերթը:

Չնայած ԱՄՆ-ի հետախուզական գործակալությունները չեն հաստատում 15-էջանոց փաստաթղթի մասին լուրերը, ամերիկացի ավագ պաշտոնատար անձանցից մեկը հայտարարել է, թե տեղեկությունները համապատասխանում են ԱՄՆ-ի հետախուզության այն տեղեկություններին, որոնց համաձայն Չինաստանն իմացել է մարդուց մարդ վարակն անցնելու մասին, սակայն խուսափել է դրա մասին բարձրաձայնելուց:

Ըստ որոշ տեղեկությունների, վարակը տարածվել է Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող վարակաբանական մի հաստատությունից: Ավստրալիայի հետախուզությունը գտնում է, որ այն ծագել է կենդանիների շուկայից: Մի բան, որին դեռեւս չի հավատում ԱՄՆ-ը: Ամերիկացի վերը նշված պաշտոնյան շաբաթ օրն ասել է, թե ԱՄՆ-ի հետախուզական 17 գործակալությունների 70-75 տոկոսը հավատացած են, որ կորոնավիրուսը տարածվել է չինական լաբորատորիայից: Մյուս գործակալությունները, ըստ նրա, դեռեւս կասկածում են, քանի որ, ասում է նա, «ծուխ կա, սակայն` առանց կրակի»:

ԱՄՆ-ում սկսվել է լայնածավալ հետաքննություն, պարզելու համար, թե իրոք վիրուսը տարածվել է Ուհանի վարակաբանական հաստատության լաբորատորիայից, թե ոչ:

Աղբյուր՝ Ամերիկայի Ձայն

Նույն շարքից