Հասարակություն Տնտեսություն 

ՀՀ մարզպետարանները կաջակցեն այն բնակիչներին, ովքեր չեն կարողացել մեկնել արտագնա աշխատանքի և ցանկություն ունեն աշխատել մարզերում

analitik.am

ՀՀ մարզպետարանները նախաձեռնել են աջակցել համաճարակային իրավիճակով պայմանավորված արտագնա աշխատանքի մեկնելու հնարավորություն չունեցած անձանց՝ մարզերում աշխատանք գտնելու հարցում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է նախարար Սուրեն Պապիկյանը։

Այսպիսով այն բնակիչներն, ովքեր ստեղծված համաճարակային իրավիճակում չեն կարողացել մեկնել արտագնա աշխատանքի և ցանկություն ունեն աշխատել մարզերում, կարող են լրացնել նշված հարցաթերթիկը:

Հավաքագրված տվյալները մարզպետարանները կփոխանցեն համայնքների ղեկավարներին և շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին՝ 2020 թվականի ընթացքում կատարվող աշխատանքներում մարզերի բնակիչներին ներգրավելու նպատակով:

Հարցաթերթիկները ըստ մարզերի՝ ստորև․

Արագածոտնի մարզ

Արարատի մարզ

Արմավիրի մարզ

Շիրակի մարզ

Վայոց ձորի մարզ

Գեղարքունիքի մարզ

Լոռու մարզ

Կոտայքի մարզ

Տավուշի մարզ

Սյունիքի մարզ

Նույն շարքից