Հասարակություն Սպորտ 

Ազգերի գավաթ. Արոնյանը պարտվեց, Եվրոպայի հավաքականը դուրս մնաց պայքարից

analitik.am

Ազգերի գավաթի առցանց խաղարկության խմբային փուլի վերջին տուրում Եվրոպայի հավաքականը ոչ-ոքի խաղաց Աշխարհի թիմի հետ: Եվրոպայի ընտրանու կազմում հանդես եկող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը պարտվեց իրանցի Ալիռեզա Ֆիրուջային:

Եվրոպայի հավաքականը 13 միավորով գրավեց երրորդ տեղը։

Մայիսի 10-ին տեղի կունենա եզրափակիչ հանդիպումը: Գավաթի համար կպայքարեն Չինաստանի և ԱՄՆ-ի հավաքականները։

Աղբյուր  ArmSport.am

Նույն շարքից