Բարի օր Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը չհերքեց, որ Սորոսի հիմնադրամի ներկայացուցիչները միջնորդում են հանցանք կատարած մարդկանց նկատմամբ պատիժ չկիրառել

analitik.am

Այսօր՝ մայիսի 16-ին, կայացած ասուլիսի ժամանակ Analitik.am-ի հարցին պատասխանելիս Նիկոլ Փաշինյանը չհերքեց, որ Սորոսի «Բաց Հասարակության Հիմնադրամ»-ի ներկայացուցիչները միջնորդում են հանցանք կատարած անձանց նկատմամբ պատիժ չկիրառելու հարցում: Մեր հարցին, որ Սորոսի հիմնադրամի ներկայացուցիչները բացահայտել են, որ Փաշինյանը նրանց հետ փակ հանդիպումներ է ունենում, որոնց ժամանակ սորոսականները միջնորդում են հանցանքներ կատարած մարդկանց նկատմամբ պատիժներ չկիրառել: Ինչք՞ան ժամանակը մեկ է նման հանդիպումներ կազմակերպվում սորոսականների հետ, ի՞նչ քրեական գործերի շուրջ են նրանք միջնորդություններ ներկայացնում, Փաշինյանը պատասխանեց.

«Սարսափելի բացահայտումներ են, բա էսքանից հետո ո՞նց ա լինելու: Ես փակ հանդիպումներ չեմ ունենում՝ առավել ևս ՀԿ-ների հետ իմ բոլոր շփումների մասին հաղորդագրությունները եղել են, պետք է որ եղած լինեն: Համենայնդեպս, ես առանձին վերցրած սեգմենտի հետ չեմ հանդիպել, հանդիպել եմ ՀԿ-ների ներկայացուցիչների հետ: Եթե չեմ սխալվում կոնկրետ Բաց հասարակության ինստիտուտի հետ առանձին հանդիպում չեմ ունեցել, ունեցել ենք ՀԿ-ների ներկայացուցիչների հետ հանդիպում, որին ներկա են եղել 30-40 կամ 10-15 մարդ: 2019 թվականին նման հանդիպում չեմ ունեցել, 18-ին հնարավոր է 1-2-ն ունեցած լինեմ: Այնպես որ դավադրությունների տոնայնությունը, խնդրում եմ, եկեք թողնենք: Իրոք, վաղուց չենք հանդիպել հասարակական սեկտորի հետ, կարծում եմ՝ ժամանակն է, որ… առաջիկայում կարելի է այդպիսի հանդիպում կազմակերպել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ»:

Հիշեցնենք, որ ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժումը երեկ՝ մայիսի 15-ին, տեսանյութ հրապարակեց, որում Սորոսի հիմնադրամի հայտարարություն էր տարածել, որում Լուսինե Խառատյանը և Զարուհի Հովհաննիսյանը հայտնում են, որ սորոսականները փակ հանդիպում են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում միջնորդել են վարչապետին՝ ապօրինաբար պատասխանատվությունից ազատել «Ռեստարտ» խուլիգանախմբի 6 անդամներին, որոնց մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի մարտ ամսին Ն. Մալյանի նկատմամբ առևանգման փորձ կատարելու համար:

ՎԵՏՕ-ն հայտարարություն/հաղորդման մեջ նշել էր, որ եթե տեսանյութում առկա տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, ապա ակնհայտ է, որ բանախոսների արարքում /կամ վարչապետին անմիջապես միջնորդողների արարքում/ առերևույթ առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 332 հոդվածով /Արդարադատության իրականացմանը և քննության խոչընդոտելը/ նախատեսված հանցավոր արարքը, իսկ վարչապետ Ն. Փաշինյանի արարքում՝ նաև ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածով /Պաշտոնեական լիազորություններն անցնելը/ նախատեսված հանցավոր արարքը:

Նույն շարքից