Հասարակություն Պատահարներ 

Երևանի կենտրոնում կոտրված ծառի ճյուղը խոչընդոտել է երթևեկությանը. փրկարարները մասնատել են այն

analitik.am

այիսի 17-ին, ժամը 07:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հանրապետության փողոցում՝ «Նոր-Զովք» սուպերմակետի մոտակայքում, ծառի ճյուղը կոտրվել, կախվել է ճանապարհի մոտակայքում և խոչընդոտում է երթևեկությանը։ Այս մասին հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները Հանրապետության փողոցի թիվ 72/1 հասցեի մոտակայքում վնասված ծառի ճյուղը մասնատել և տեղափոխել են անվտանգ տարածք։

Նույն շարքից