Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Եթե քաղաքացին դիմակ չունենա, նրան բերման են ենթարկելո՞ւ. Պարզաբանում է փոխնախարարը

analitik.am

 

Լիազոր մարմինը ոստիկանությունն է: Ոստիկանությունը վարչական վարույթ է  իրականացնելու, անդրադառնալու է բոլոր հարցերին: Շատ կարևոր է հանգամանքը՝ ունի արդյո՞ք անձն այդ պահին անձը հաստատող փաստաթուղթ, թե՝ ոչ: Եթե այն կա, արձանագրությունը կարող է տեղում կազմվել: Տուգանվելը լինելու է միայն անձի ինդենտիֆիկացիայից հետո: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ԱՆ փոխնախարար Վահե Դանիելյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս է տեղի ունենալու դիմակի մասով խախտում անող քաղաքացուն տուգանելու գործընթացը:

Հարցին, եթե տվյալ քաղաքացու մոտ անձը հաստատող փաստաթուղթ չլինի, ի՞նչ է լինելու, նրան բերման են ենթարկելո՞ւ: Պատգամավորներից մեկն առաջարկում է քաղաքացիների մոտ անձը հաստատող փաստաթղթի պարտադիր առկայության մասին որոշում կայացնել:

Փոխնախարարը նշեց, որ կարևորը քաղաքացու առողջությունն է, դրա համար սահմանում են դիմակ ունենալ պարտադիր պահանջ: Ամեն դեպքում նա հույս հայտնեց, որ այս քննարկումներից հետո քաղաքացիներն իրենց մոտ անձը հաստատող փաստաթուղթ կունենան՝ վստահություն հայտնելով, որ ավելի հեշտ է ունենալ դիմակ:

Նույն շարքից