Առողջապահություն 

Ինչպե՞ս ազատվել ատամնացավից

 

1. Ատամի ցավի դեմ պայքարելու համար կարող են օգնել սոխը, սխտորը և աղը: Երեք բաղադրիչներից պետք է վերցնել նույն չափով, դրանք խառնել այնքան ժամանակ, որ ստացվի համասեռ զանգված, ապա անհրաժեշտ է այն դնել հիվանդ ատամի վրա:

 2. Անհրաժեշտ է բամբակը թրջել եղևնու յուղով և դնել հիվանդ ատամի կամ բորբոքված լնդի վրա: Բամբակն ատամի վրա պետք է թողնել 10-15 րոպե: 1.5-2 ժամ անց կարելի է կրկնել:

 3. Ատամի ցավից ազատվելու համար կարող է օգնել նաև ձեռքի այն հատվածի մերսումը, որտեղ հանդիպում են բթի և ցուցամատի ոսկորները: Անհրաժեշտ է մերսել այն ձեռքը, որի կողմում չի գտնվում ցավող ատամը: Ձեռքը պետք է մերսել ինտենսիվ, 5-10 րոպեի ընթացքում:

 4. Ցավը հանգստացնելու համար կարելի է ատամին մոտեցնել կտորով փաթաթված սառույց:

 5. Մի բաժակ ջրում լցրեք յոդի 5-6 կաթիլ, մեկ թեյի գդալ աղ և այդ ջրով ողողեք ատամը:

 6. Ատամի ցավի դեմ կարող է օգնել նաև վալերիանան կամ կամֆորայի սպիրտը: Անհրաժեշտ է դրանցից մեկով թրջել բամբակը և դնել ցավող ատամի վրա: 

Նույն շարքից