Կորոնավիրուս Հասարակություն 

Հայերին զգուշացրել են, որ Գլենդելը Լոս Անջելեսի «ամենավարակված» բնակավայրերից է

Գլենդելը, որտեղ հայկական մեծ համայնք է ապրում, շարունակում է մնալ Լոս Անջելեսի՝ կորոնավիրուսից ամենաշատը տուժած բնակավայրերից մեկը: Այսօրվա դրությամբ այնտեղ կա 856 հաստատված դեպք, իսկ մահվան դեպքերը հասնում են 63-ի: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն:

Այլ բնակավայրերում, որտեղ ևս մեծ թվով հայեր կան, թվերն ավելի փոքր են:

Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ Լոս Անջելեսի շրջանի հանրային առողջապահության վարչության ներկայացուցիչ Նոնա Հովհաննիսյանը հայերեն ելույթ է ունեցել՝ կոչ անելով հայերին պահպանել անվտանգության միջոցառումները, որպեսզի հնարավոր լինի խուսափել վարակից:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից