Բարի օր Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Հիմա դիմորդները կասեն՝ կորոնավիրուսը լազաթ տվեց. Նիկոլ Փաշինյան

analitik.am

 

Կառավարությունն այսօր քննարկեց ու ընդունեց այս տարվա ընդունելության կարգի մասին հարցը: Այս տարի բուհեր ընդունելությունը լինելու է մեկ քննությամբ: Այդ մեկ քննությունը 2-3 պարտադիր առարկաներից մեկն է, իսկ այն քննությունները, որոնք եղել են կամընտրական, դիմորդն ինքն ընտրություն կանի:

Եվս մեկ փոփոխություն արվել է առաջին հայտի մասով: Եթե ուսանողը դիմել է արվեստաբանության ֆակուլտետ, մրցույթի ժամանակ գերակայություն է ունենալու:

Եվս մեկ նորարարությունն այն է, որ ամբողջությամբ թվայնացվել է հայտերի ընդունման գործընթացը, որը կմեկնարկի մայիսի 25-ից ու կավարտվի հունիսի 15-ին: Ընդունելության քննությունները խումբ-խումբ կլինեն հուլիսի առաջին տասնօրյակում: Այս հարցում սերտ համագործակցություն կա ՊՆ-ի հետ, որպեսզի զորակոչը չտուժի:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ քննություններն ընտրվել են այնպես, որպեսզի դիմորդը հնարավորություն ունենա նաև մյուս ֆակուլտետների համար մասնակցել մրցույթի:

Եթե հավասար բալեր լինեն, նախկինում մրցութային քննությունների առարկաների գնահատակները նայելու են ատեստատով: Եթե այնտեղ էլ հավասարություն լինի, նայելու են ատեստատի ՄՈԳ-ի միջին գնահատականը:

Կան նաև այլ պարամետրեր:

«Ստացվում է, որ մեկ քննությունով դիմորդը կկարողանա ընդունվել բուհ: Դե հետո էլ ասում եք: Այս կորոնավիրուսի շուրջ այնքան պոզիտիվ ենք ստեղծում, որ հիմա դիմորդները կասեն՝ կորոնավիրուսը լազաթ տվեց»,-արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Նույն շարքից