Իրավական 

Սասուն Միքայելյանի վերաբերյալ հաղորդումն ուղարկվել է ՀՔԾ. News.am

analitik.am

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եղբոր՝ Էդգար Մարուքյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը դատախազությունն ուղարկել է ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու։ Այս լուրը NEWS.am-ին  հայտնլ է դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Էդմոն Մարուքյանի եղբայրը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի դեմ՝ վերջինիս կողմից ԱԺ դահլիճում հնչեցրած «գլուխդ կցխեմ», «վիզդ կկտրեմ» արտահայտությունները դիտարկելով որպես սպառնալիք։

Սասուն Միքայելյանը հայտնել էր, որ Մարուքյանի եղբայրը պետք է ներողություն խնդրի ֆեյսբուքյան իր էջում արված գրառման մեջ իր հասցեն հայհոյանք գրելու համար։

 

Նույն շարքից