Հասարակություն 

Դերսիմում երկրաշարժ է գրանցվել

analitik.am

 

Մայիսի 22-ի առավոտյան Թուրքիայի կենտրոնական Թունջելի (Դերսիմ) նահանգի Փյուլյումյուր շրջանում 4․3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) հրապարակած տեղեկությունների համաձայն՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են  ժամը 06։21-ի սահմաններում։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մոտ 12 կմ խորության վրա։

Մարդկային և նյութական կորուստների մասին ոչինչ չի հաղորդվում։

ermenihaber

 

Նույն շարքից