Կորոնավիրուս Հասարակություն 

Ինչպիսին է լինելու կորոնավիրուսի երկրորդ ալիքը. Լավատեսական գնահատականներ կան

analitik.am

Գնահատվել է կորոնավիրուսի երկրորդ ալիքի հզորությունը. այն կլինի առաջին ալիքից ավելի թույլ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱՆ գլխավոր համաճարակաբան Ելենա Մալիննիկովան, փոխանցում է Լենտան:

Նրա խոսքերով, էպիդեմիայից հետո ռուսաստանցիների մեծ մասն արդեն իմունիտետ կունենա կորոնավիրուսի դեմ:

«Ենթադրվում է, որ հիվանդացության որոշակի աճ կլինի, սակայն այսպիսի ալիք, այսպիսի էպիդեմիա, ինչպիսին հիմա է, իհարկե, կորոնավիրուսը երբեք չի բերի: Բանն այն է, որ հենց ինքը՝ վարակը, թուլանում է: Դա տեղի է ունենում էպիդեմիական գործընթացի կանոնների համաձայն: Իսկ բնակչության մեծ մասն արդեն իմունիտետ է ձեռք բերում»,-ասել է նա:

 

Նույն շարքից