Կորոնավիրուս Հասարակություն 

Հայտնի է կորոնավիրուսի նոր էպիկենտրոնը

 

Հարավային Ամերիկան ​​դարձել է կորոնավիրուսի նոր էպիկենտրոնը: Այս մասին հայտարարել է ԱՀԿ առողջապահական ոլորտի արտակարգ իրավիճակների դեպարտամենտի տնօրեն Մայքլ Ռայանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Նա նշել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հարավ ամերիկյան շատ երկրներում նկատում է վարակվածների թվի աճ, սակայն իրավիճակը Բրազիլիայում ավելի մտահոգիչ է:

Ջոնս Հոփկինսի անվան համալսարանի նախագծի վերջին տվյալների համաձայն ՝ Բրազիլիան կորոնավիրուսով վարակվածների թվով հայտնվել է երկրորդ հորիզոնականում: Լատինական Ամերիկայի այս երկրում վարակվածների թիվը հասել է 330.890-ի, իսկ Ռուսաստանում, որը հայտնվել է երրորդ հորիզոնականում, վարակվել է 326448 մարդ:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից