Կորոնավիրուս Հասարակություն 

Որքան մահացու է COVID-19-ը

 

Այս հիվանդությունը տարածվում է ամբողջ աշխարհում, ուստի կարևոր է հասկանալ, թե որքան վարակիչ ու մահացու է այն գիտական տեսանկյունից

Գիտնականների գնահատականով վարակված հիվանդների 0,5-ից մինչև 3,4%-ը կարող է մահանալ կորոնավիրուսից: Թվաքանակի այս տատանումը կախված է բազմաթիվ գործոններից, ներառյալ մահերի թվի հաշվարկի մեթոդից և դրա մասին տրամադրվող տեղեկատվությունից: Որքան մարդ, ի վերջո, կմահանա հիվանդությունից, կախված է նաև նրանից, թե համաշխարհային բնակչության ո՞ր մասն է վարակվելու վիրուսով, որն էլ իր հերթին ևս կախված է մի շարք հանգամանքներից: Այս պահին աշխարհում COVID-19- ից մահացել է ավելի քան 335 հազար մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով ՝ ամբողջ աշխարհում մահվան առաջին պատճառներից են սրտային հիվանդությունները, որից ամեն տարի մահանում է գրեթե 9,5 միլիոն մարդ: Դրան հաջորդում է կաթվածը, թոքերի հիվանդությունների մի խումբ, որը կոչվում է քրոնիկ խանգարումով թոքային հիվանդություններ (COPD) և շնչառական ինֆեկցիաներ: Դրանք ներառում են թոքաբորբը և գրիպը: Աշխարհում մահացության առաջին վեց պատճառներից 3-ը վերաբերում են թոքերին կամ շնչառական խնդիրներին, ինչը նույնպես COVID-19- ի ծանր դեպքեր ունեցող անձանց մոտ առաջացած խնդիրներից է:

Յուրաքանչյուր օր միջինն ավելի քան 25 հազար մարդ է մահանում սրտանոթային հիվանդությունների պատճառով: Մայիսի 21-ին, օրինակ, COVID-19-ից մահացել է ավելի քան 4800 մարդ:

Այս թիվն ավելի մեծ է, քան քաղցկեղի մի շարք տեսակներից կամ շաքարային դիաբետից արձանագրվող մահերի թիվը: COVID-19-ի մահացության թիվը կախված է բազմաթիվ գործոններից, ներառյալ առողջապահական համակարգի վիճակից, տնտեսությունից և եղանակային պայմաններից: Դրա հետ մեկտեղ հնարավոր մահերի թիվը կանխատեսում են՝ հենվելով մահացության ու վարակվածների ցուցանիշների վրա:

Մահացության ցուցանիշը ցույց է տալիս, թե հիվանդների որ տոկոսն է մահացել հիվանդության արդյուքում: COVID-19-ի մահացության ցուցանիշի բացահայտումը հանդիպում է դժվարությունների, քանի որ դժվար է պարզել, թե որքան մարդ է վարակվել այս հիվանդությամբ: Այդ պատճառով կիրառվում են հաշվարկի տարբեր մեթոդներ: Ամենաիդեալական տարբերակն է ողջ աշխարհի մարդկանց թեստավորումը, սակայն դա անհնար է տեխնիկապես:

Դա հնարավոր է անել միայն փոքր խմբերի պարագայում: Օրինակ, «Diamond Princess» նավի դեպքում թեստավորվել էին նավի վրա գտնվող բոլոր ուղևորները: Պարզվել էր, որ հիվանդների թիվը կազմում է 1.2 տոկոս բոլոր ուղևորներից: Որոշ գիտական հաստատություններ, հենվելով այդ օրինակի վրա, իրականացրել են հաշվարկներ, ըստ որի մահացության ցուցանիշը կազմում է 0.66%:

Այն կարող է լինել տարբեր նաև երկրից երկիր կամ տարածաշրջանից տարածաշրջան՝ կախված մարդկանց գերիշխող տարիքային խմբերից, առողջապահական համակարգի պատրաստվածությունից և այլ հանգամանքներից:

Իր հերթին վարակման ցուցանիշը ցույց է տալիս, թե որքան արագ վարակը կտարածվի բնակչության շրջանում: Այս ցուցանիշը հասկանալու համար անհրաժեշտ է պարզել, թե որաքան արագ է վիրուսը փոխանցվում մարդուց մարդ: Վարակաբաններն օգտագործում են R0 թվային մեթոդը, ըստ որի եթե այս թիվը 2 է, ապա դա նշանակում է, որ մեկ վարակված մարդը միջինը կվարակի 2 անձի: Եթե R0 թիվը մեկից պակաս է, ապա հիվանդությունը նահանջում է:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, առանց միջամտության կորոնավիրուսի համաճարակի R0 թիվը կկազմի 2-2.5: Այս թիվը կարող է փոփոխվել տարբեր հանգամանքներից ելնելով, ներառյալ եղանակային պայմանների, հիգիենայի կանոներին, սոցիալական հեռավորույթանը և այլ կանոններին հետևելու արդյունքում: Կորոնավիրուսի տարածման ընթացքը կախված է կառավարության և հասարակության գործողություններից:

Լոնդոնի Imperial College հաստատությունը բացահայտել է, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի բնակչության 81 տոկոսը կարող էր վարակվել, եթե չլիներ միջամտություն, ներառյալ ճանապարհորդության սահմանափակումը, տանը մնալու կանոնի հաստատումը, հատուկ դրության սահմանումը և այլ: Այս ջանքերի շնորհիվ աշխարհի երկրներին հաջողվեց կրճատել վարակված մարդկանց թվաքանակը և փաստորեն նվազեցնել մահերի թիվը:

Եթե կորոնավիրուսը համեմատենք այլ հիվանդությունների հետ, օրինակ սովորական սեզոնային գրիպի, ապա վերջինիս R0 թիվը կազմում է 1.3 տոկոս, իսկ մահացության ցուցանիշը հավասար է 0.1 տոկոսի: Դա նշանակում է, որ սովորական գրիպն ավելի քիչ մահացու է և ավելի դժվար փոխանցվող կորոնավիրուսի հետ համեմատած: Իսկ, օրինակ, կարմրուկ հիվանդության դեպքում RO թիվը՝ ավելի քան 12 է, 15 տոկոս մահացության ցուցանշով, որն անհամեմատ ավելի մեծ է COVID-19-ից:

Ամերիկայի Ձայն

 

  •  
  •  
  •  
  • 5
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    7
    Shares

Նույն շարքից