Հասարակություն 

«Porsche»-ի գնորդները կարող են հետևել իրենց ավտոմեքենայի արտադրության բոլոր փուլերին

analitik.am

 

«Porsche»-ն գործարկել է «Track Your Dream» բջջային հավելվածը, որը հաճախորդներին հնարավորություն է տալիս հետևել Ցուֆենհաուզենի գործարանից իրենց փոխադրամիջոցի արտադրությանը: Այս մասին հայտնում է Motor-ը։

Կորոնավիրուսային պանդեմիան ավտոարտադրողներին «ստիպել» է ընդլայնել հաճախորդների առցանց ծառայությունների մատուցման տեսականին:

«Porsche»-ն իր հերթին թողարկել է այս՝ «Track Your Dream» բջջային հավելվածը, որի շնորհիվ գնորդները կարող են տեսնել իրենց ավտոմեքենայի արտադրությունը սկզբից մինչև վերջ:

Հավելվածն առայժմ աշխատում է միայն 911 մոդելի համար և թույլ է տալիս հետևել սպորտային ավտոմեքենայի արտադրության բոլոր փուլերին հենց գործարանում։

 

Նույն շարքից