Կորոնավիրուս Հասարակություն 

Կինը երեք երեխաների հետ որոշել է մինչև կորոնավիրուսի ավարտն անտառում ապրել

analitik.am

 

Ռուսաստանում կինը և նրա երեք փոքր երեխաներն անհետացել են Պրիմորի քաղաքում և գտնվել են երկու օր անց: Այս մասին հայտնում են Ռուսաստանի տարածքային քննչական կոմիտեից, փոխանցում է Լենտան։

Մայիսի սկզբին հաղորդագրություն է հայտնվել, որ երեք փոքր երեխաներ անհայտ կորել են Կավալեռովո գյուղում: Հաղորդագրության ստուգման ընթացքում պարզվել է, որ ընտանիքի 39-ամյա հայրը նույնպես անհետացել է: Երկու օր անց նրանք գտնվել են, նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում:

ՌԻԱ Նովոստին գրում է, որ նրանք պլանավորել են անտառում սպասել կորոնավիրուսային համաճարակի ավարտին: Ընտանիքի բնակության վայրի խուզարկության ընթացքում հայտնաբերվել են գրառումներ, որոնք ենթադրում են տնից փախուստի դիմելու մտադրությունը:

 

Նույն շարքից