Կորոնավիրուս Հասարակություն 

Իսպանիան չեղարկել է սահմանափակումները զբոսաշրջիկների համար

analitik.am

 

Հուլիսի 1-ից Իսպանիայի կառավարությունը կհրաժարվի զբոսաշրջիկների համար նախատեսված երկշաբաթյա կարանտինից: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նշվում է, որ որոշումը կայացվել է նախարարների նիստում՝ երկուշաբթի, մայիսի 25-ին։

Ավելի վաղ՝ մայիսի 23-ին, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է երկրում այս տարվա հուլիսից զբոսաշրջության վերսկսման մասին:

Նա ասել է, որ իշխանությունները կանեն հնարավոր ամեն ինչ՝ զբոսաշրջիկների անվտանգությունը ապահովելու համար:

Թե ինչպիսի միջոցներ են ձեռնարկվելու, վարչապետը չի հստակեցրել՝ հավելելով, որ մանրամասները մոտ ժամանակներս կհայտարարվեն համապատասխան նախարարությունների կողմից:

 

Նույն շարքից