Միջազգային Տնտեսություն 

Իրանից օրական մեկ միլիոն խորանարդ մետր գազ է արտահանվում Հայաստան և Իրաք

analitik.am

Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն ասել է.«Ներկայումս Իրանը օրական մեկ միլիոն խորանարդ մետր գազ է արտահանում Հայաստան և Իրաք: Դրանից բացի, parstoday.com-ի փոխանցմամբ՝ Իրանի տարածքով SUAP-ի շրջանակներում քիչ քանակությամբ գազ է փոխանակվում Ադրբեջանի և Նախիջևանի միջև»:

Իրանի նավթարդյունաբերության նախարարության լրատվական կայքի փոխանցմամբ, Զանգանեն նշելով,որ Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ-ի վարքագիծը, մարդկության դեմ իրականացվող  ոճրագործության վառ ապացույցն է, ասել է. «Եթե աշխարհում  կարգ ու կանոն լիներ, ապա ամերիկացի պաշտոնյաները պետք է պատասխանատվության ենթարկվեին այդ հանցագործությունների կատարման համար»:

Նշելով, որ առանց ջիհադական ու նվիրական ոգու հնարավոր չէ այս պայմաններում կառավարել երկրի նավթարդյունաբերությունը, Զանգանեն ասել է.«Նավթի նախարարության բոլոր բաժիններն աշխատում են ջիհադական ոգով, որպեսզի հնարավորինս նվազեցվեն  ժողովրդի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ճնշումները»:

Նույն շարքից