Միջազգային 

Անհրաժեշտ է համընդհանուր հրադադար հաստատել․ Տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստ

analitik.am

Տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը՝ տեսակապի ձևաչափով։ Այս մասին հայտնում է ԱԳՆ լրատվականը։

ԱԳ նախարարները քննարկեցին ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության ամրապնդմանը, միջազգային և տարածաշրջանային զարգացումներին, անվտանգության ժամանակակից մարտահրավերներին ու սպառնալիքներին համատեղ հակազդեցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Այս համատեքստում նախարար Մնացականյանը, ի թիվս այլ որոշումների, կարևորեց նոր տիպի կորոնավիրուսի համավարակի պայմաններում ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ գլոբալ հրադադարի կոչին աջակցելու վերաբերյալ արտաքին գործերի նախարարների հայտարարության ընդունումը:

«Մեր պետություններն առաջիններից էին, որ իրենց լիակատար համերաշխությունն ու աջակցությունը հայտնեցին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ աշխարհի տարբեր մասերում գլոբալ հրադադարի հաստատման մասին կոչին:

Այս համատեքստում ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ չնայած համաշխարհային հանրության միասնական ընկալմանը, որ անհրաժեշտ է համընդհանուր հրադադար հաստատել և կենտրոնանալ համավարակի և դրա հետևանքների հաղթահարման ուղղությամբ ջանքեր գործադրելու վրա, մեր արևելյան հարևան Ադրբեջանը չի հրաժարվում առավելապաշտական ​​մոտեցումներից և ռազմատենչ հռետորաբանությունից: Շփման գծում հրադադարի ռեժիմը խախտվում է, սահմանին շարունակվում են սադրանքները, որոնք սպառնալիք են ներկայացնում խաղաղ բնակչության անվտանգության համար»:

Նույն շարքից