Հայաստան Քաղաքականություն 

Սահմանափակվում է վարչապետին ուղիղ հարց տալու և պատասխաններ ստանալու լրատվականների իրավունքը. «Մեդիա պաշտպան»

Ըստ վարչապետի տեղեկատվության և հասարակայնության վարչության տարածած հայտարարության` «Մայիսի 26-ից սկսած վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստերից հետո պարբերաբար հանդես է գալու բրիֆինգով, որին այս անգամ կմասնակցեն նաև փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Բրիֆինգը նվիրված է լինելու բացառապես կորոնավիրուսի համավարակին, վերջինիս կանխարգելման ուղղությամբ պարետատան քայլերին, առողջապահական համակարգի վերազինմանը և այս թեմայով այլ հարցերի: Բրիֆինգն անցկացվելու է առցանց: Յուրաքանչյուրի ընթացքում վարչապետը և մյուս մասնակիցները պատասխանելու են երկու հարցի:

Վարչապետի լրատվական ծառայությունը յուրաքանչյուր բրիֆինգից առաջ կապ կհաստատի երկու լրատվամիջոցի հետ՝ վերջիններիս հետաքրքրող հարցերը ստանալու նպատակով, որոնք կհնչեցվեն ուղիղ եթերում»:

Փաստացի սահմանափակվում է վարչապետին ուղիղ հարց տալու և պատասխաններ ստանալու լրատվականների իրավունքը։ Հայտարարության մեջ մանրամասնված չէ` ինչպես են ընտրվելու լրատվականները, որոնց հարցերին պատախանելու է վարչապետը։

Նման դրսևորումների արդյունքում կարևոր և հիմնական հարցեր հնարավոր է բաց թողնվեն:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևելու է պարբերաբար կազմակերպվող բրիֆինգի ընթացքին և կոչ է անում լրատվականներին իրենց իրավունքների խախտում նկատելու դեպքում կապ հաստատել «Մեդիա պաշտպան» նախաձեռնության հետ։

«Մեդիա պաշտպան»

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից