Հայաստան Քաղաքականություն 

Արայիկ Հարությունյանը` Տիգրան Ավինյանի փոխարեն. վերին օղակներում սցենար կա. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` իշխանական կուլիսներում լրջորեն քննարկվում է արտակարգ դրության ավարտից հետո` կառավարության  կազմում փոփոխությունները:

Եվ մինչ անգամ Աժ իշխող խմբակցության պատգամավորներն են դժգոհություն հայտնում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից, պարզվում է` վերին օղակներում կա սցենար, թե ինչպես անել, որպեսզի և քայլական պատգամավորները գոհ լինեն, և քայլած Արայիկը չմնա ձեռնունայն:

Ըստ շրջանառվող խոսակցությունների, չի բացառվում, որ պարետ Տիգրան Ավինյանին փոխվարչապետի պաշտոնում փոխարինի Ա. Հարությունյանը: Այս միտքը հաճելիորեն ուրախացրել է ԿԳՄՍ նախարարության աշխատակազմին, որ վերջապես կազատվեն ոչ մի փոխնախարարի հետ «յոլա» չգնացող Ա. Հարությունյանից, շատերը նույնիսկ կարծում են, որ սա կլինի միանգամից 4 ոլորտի փրկություն:

Սակայն, Ա. Հարությունյանը հնարավոր է, որ լինի 4 ոլորտ միանգամից համակարգած, ավելի ճիշտ` այդպես էլ չհամակարգած, վերջին սուպերնախարարը, որովհետև չի բացառվում, որ առաջիկայում խորհրդարան բերվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության փոփոխության և նրանից որոշ ոլորտներ տարանջատելու մասին օրենքի նախագիծ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից