Միջազգային Տեսանյութեր Տնտեսություն Քաղաքականություն 

Պուտինը խորհրդակցության ժամանակ բարկացել է և գրիչը նետել սեղանին /Տեսանյութ/

analitik.am

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ջրհեղեղի և հրդեհների դեմ պայքարի հարցերով խորհրդակցության ընթացքում բարկացել է և գրիչը նետել սեղանին: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է Twitter-ում:

Նախագահը նշել է, որ բնական աղետների պատճառով մարդկանց կյանքը վտանգի տակ է, շատերը մնացել են առանց բնակարանների: Դրանից հետո պետության ղեկավարը գրիչը նետել է սեղանին և խնդրել, որպեսզի զեկուցեն մարզերում տիրող իրավիճակի մասին․ «Սկսենք, ես ուզում եմ նախ լսել Արտակարգ իրավիճակների նախարարի զեկույցը»,-ասել է նախագահը և խոսք տվել Արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևին:

 

Նույն շարքից