Միջազգային Քաղաքականություն 

Ես մարմնավաճառ չեմ կարող լինել․ Քաղաքական գործիչը դուրս է եկել ընտրություններից

analitik.am

 

Բելառուսում Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդ, Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Օլեգ Գայդուկևիչը հեռացել է նախագահական ընտրություններից՝ հօգուտ ներկայիս պետության ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի: Այս մասին հայտնում է «Белорусский партизан»-ը:

Գայդուկևիչն ասել է, որ քաղաքականություն է մտել «լուրջ և երկար ժամանակով», ուստի հերքում է քարոզարշավի ընթացքում «իրեն տրված դերերը»:

Նախագահական ընտրությունները պետք է միավորեն երկիրը, ասել է նա և բոլորին կոչ արել քվեարկել Լուկաշենկոյի օգտին՝ անվանելով նրան Բելառուսի միասնության միակ երաշխավորը․ «Սա 2010 թվականը չէ, երբ կուսակցությունը դուրս եկավ ընտրությունից՝ անվանելով այն կրկես: Ես չեմ կարող մարմնավաճառ լինել, ես կպաշտպանեմ իմ համոզմունքները»,-ասել է կուսակցության առաջնորդը:

Քաղաքական գործիչն ասել է նաև, որ ինքը հավաքել է 30 հազար ստորագրություն և ծրագրի հետ միասին դրանք կփոխանցի Լուկաշենկոյի շտաբին:

Հիշեցնենք, որ Բեառուսում նախագահական ընտրությունները նշանակված են օգոստոսի 9-ին:

 

Նույն շարքից