Հասարակություն 

Հայաստանի ՊՆ-ում կստեղծվի ԲԿՄԱ պետական հիմնարկը

analitik.am

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 27-ի նիստում որոշում է կայացրել ստեղծել ՀՀ ՊՆ «Բանակի կենտրոնական մարզական ակումբ» պետական հիմնարկը:

Մարզական ակումբի`

Գործունեության նպատակն է՝ ՀՀ զինված ուժերում սպորտի զարգացումը, նախարարության մարզական հավաքական թիմերի կազմավորումը և դրանցով ՀՀ զինված ուժերը հանրապետական և միջազգային առաջնություններում ներկայացումը, զինծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց ներգրավումը զինված ուժերի մարզական կյանքին և պարասպորտի զարգացումը, նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության շրջանում զինվորական ծառայության գրավչության մասսայականացումը:

Այս ակումբի միջոցով հնավոր կլինի ապահովել ՊՆ հավաքական թիմերի մարզումն ու մանկապատանեկան թիմերի ձևավորումը, ռազմակիրառական մարզաձևերի զարգացումը, կազմակերպել զինծառայողների ու պաշտպանության նախարարության քաղաքացիական անձնակազմի, նրանց ընտանիքների անդամների ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելը:

 

Նույն շարքից