Հասարակություն 

Արմեն Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել

analitik.am

 

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Վլադիմիրի Ասլանյանին քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել։

«Համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի և «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի միջնորդությունը.

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Վլադիմիրի ԱՍԼԱՆՅԱՆԻՆ շնորհել քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան»,-ասված է հրամանագրում:

 

Նույն շարքից