Հասարակություն 

Իրաքի հյուսիսում թուրքական օդուժի հարձակումներից 5 քուրդ զինյալ է սպանվել

 

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հայտնում է, որ մայիսի 27-ին Իրաքի հյուսիսում գտնվող Հաֆթանին և Հաքուրք շրջաններում թուրքական օդուժի ռազմագործողությունների հետևանքով 5 քուրդ զինյալ է սպանվել։

Նախարարության Twitter միկրոբլոգի պաշտոնական էջում արված գրառման մեջ նշվում է, որ ավիահարձակումն իրականացվել է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության զինյալների դեմ։

Թուրքիայի ՊՆ-ն նաև հաղորդել է, որ Թուրքիայի զինված ուժերը վճռականորեն շարունակելու են ռազմական օպերացիաները PKK-ի դեմ։

ermenihaber

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից