Հասարակություն 

Երևանի քաղաքապետարանն իր անփույթ գործելաոճով կյանքեր է վտանգում /լուսանկար/

analitik.am

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներից ոմանք իրենց աշխատանքը կատարում են վտանգելով սեփական և այլոց կյանքերը, ինչը երևում է ստորև ներկայացված լուսանկարում:

Նշենք, որ Երևան քաղաքի մաքրությունն իրականացնում է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը: Այն ստեղծվել է 2019 թվականի ապրիլին:

Լուսանկարում երևում է, թե ինչպես է հիմնարկի աշխատակիցներից մեկը մաքրությամբ զբաղվում բանուկ փողոցում, ավտոմեքենաների ակտիվ շարժի պայմաններում: Թե ինչ հետևանքներ կարող է սա ունենալ, պարզ է նույնիսկ առաջին դասարանցի աշակերտին:

Հարց է առաջանում՝ ո՞վ է վերահսկում նրանց աշխատանքը, ո՞վ է հետևում, որպեսզի նրանք չվտանգեն իրենց կյանքը, չդառնան վթարների պատճառը:

Նույն շարքից