Կորոնավիրուս Հասարակություն 

Նախարարությունը՝ Նորքի Ինֆեկցիոնից կորոնավիրուսով վարակված պացիենտների փախուստի վերաբերյալ լուրերի մասին

analitik.am

Այսօր ֆեյսբուքյան օգտատերերից մեկն իր էջում գրառում էր կատարել՝ հայտնելով, որ իր տեղեկություններով, Նորքի Ինֆեկցիոն հիվանդանոցից կորոնավիրուսով վարակված 3 պացիենտ է փախուստի դիմել:

Analitik.am-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից հերքեցին տեղեկությունները՝ նշելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը: Նախարարությունից պնդեցին, որ Նորք ինֆեկցիոն հիվանդանոցից որևէ պացիենտ փախուստի չի դիմել։

 

Նույն շարքից