Կորոնավիրուս Հասարակություն 

Ձեռք է բերվել 10.000 հատ 5 շերտանի KN95 պաշտպանիչ դիմակ՝ առաջնագծում պայքարող բուժաշխատողների առողջությունը պահպանելու նպատակով

analitik.am

ՀԲԸՄ գլոբալ մարդասիրական արշավի շրջանակներում ՀԲԸՄ Ֆրանսիայի մասնաճյուղը, AIMF կազմակերպությունը և ՀԲԸՄ Հայաստանը միավորեցին ջանքերը՝ աջակցելու Հայաստանի կառավարությանը կորոնավիրուսի դեմ մղվող պայքարում: Այս մասին տեղեկանում ենք AGBU Armenia ֆեյսբուքյան էջից:

«Այս առումով, ձեռք բերվեց 10.000 հատ 5 շերտանի KN95 պաշտպանիչ դիմակ՝ առաջնագծում պայքարող բուժաշխատողների առողջությունը պահպանելու նպատակով, ովքեր վտանգում են սեփական կյանքը՝ պայքարելով կորոնավիրուսով վարակված յուրաքանչյուր հիվանդի կյանքի համար»,-ասված է հայտարարության մեջ:

Նույն շարքից