Կորոնավիրուս Հասարակություն 

Մոսկվայում մինչև հունիսի 14-ը երկարաձգել են կարանտինային ռեժիմը

analitik.am

 

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը մինչև հունիսի 14-ը երկարաձգել է կարանտինային ռեժիմը: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով քաղաքապետարանի կայքում հրապարակված համապատասխան հրամանագրին։

Մայրաքաղաքի ղեկավարն ընդգծել է, որ չնայած սահմանափակումների թուլացմանը, դեռևս վաղ է խոսել կարանտինային ռեժիմի վերացման մասին, քանի որ վարակվելու վտանգը դեռ առկա է:

Սոբյանինի խոսքերով, դեռ վաղ է բացել թատրոնները, թանգարանները, վարսավիրանոցները, ռեստորաններն ու ֆիթնես ակումբներ․ «Դեռ վաղ է չեղարկել դիմակների ռեժիմը և սոցիալական հեռավորությունը, հրաժարվել աշխատել հեռավար կարգով և Մոսկվա հրավիրել հյուրերին»,-ավելացրել է նա:

Ավելի վաղ, Մոսկվայի քաղաքապետն առաջարկել է հունիսի 1-ից թույլ տալ քաղաքացիներին զբոսնել փողոցում: Համապատասխան առաջարկն արվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առցանց հանդիպման ժամանակ։

 

Նույն շարքից