Կորոնավիրուս Հասարակություն 

Այսօր Մեղրիում հաստատված 8 նոր դեպք ունենք. Հունան Պողոսյան

analitik.am

Վերջին օրերի վիճակագրությունը ցույց է տալիս, որ, չնայած բազմաթիվ զգուշացումներին եւ հորդորներին՝ շարունակում ենք անզգույշ լինել, ինչը հանգեցնում է Սյունիքում նոր կորոնավիրուսային հիվանդության նոր օջախների ու հաստատված դեպքերի։ Այս մասին նշում է Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը:

«Այսօր Մեղրիում հաստատված 8 նոր դեպք ունենք․․․ Կրկին ու կրկին կոչ ենք անում ու պահանջում՝

➡️լինե՛լ զգույշ ու պատասխանատու, քանզի վարակի տարածման ակտիվ կամ պասիվ ընթացքը կախված է յուրաքանչյուրիս վարքից․

➡️հնարավորինս բացառե՛ք շփումները,

➡️ կրե՛ք անհատական պաշտպանիչ միջոցներ,

➡️կիրառե՛ք ախտահանիչ նյութեր,

➡️ պահպանե՛ք սոցիալական հեռավորությունը։

Մեկ անզգույշ հանդիպում, մեկ անտարբեր վերաբերմունք եւ ահա՝ ունենք այս նոր 8 դեպքը․․․

Եվս մեկ անգամ հորդորում ենք՝ չկազմակերպել ու չմասնակցել զանգվածային միջոցառումների։

Հարգելի՛ քաղաքացիներ, անձնական պատասխանատվությամբ ու լրջությամբ մոտենանք ստեղծված իրավիճակին»,-գրել է նա իր էջում:

Նույն շարքից