Կորոնավիրուս Հասարակություն 

Ռուսաստանն ԱՀԿ-ին կորոնավիրուսի դեմ 8 պատվաստանյութ է ուղարկել

analitik.am

Ռուսաստանը կորոնավիրուսի դեմ 8 պատվաստանյութ է ուղարկել ԱՀԿ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով կազմակերպության Ռուսաստանի ներկայացուցչությանը:

Ավելի վաղ հայտնվել էր, որ արդեն հունիսի 29-ին Ռուսաստանում սկսելու են երեք պատվաստանյութերի կլինիկական փորձարկումները: Բացի դրանից, նախապատրաստական աշխատանքներ են տարվում պատվաստանյութի մասսայական արտադրության համար:

Միևնույն ժամանակ Ռուսաստանում տեսակետ է հնչել, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը հնարավոր է՝ չի լինի ունիվերսալ: Այսինքն, ամեն առանձին խմբի համար կարող է ստեղծվել առանձին պատվաստանյութը: Դա վերաբերում է օրինակ հղիներին:

Ամբողջ աշխարհում այս պահին 124 պատվաստանյութ է մշակվում, դրանցից 10-ն արդնե կլինիկական փորձարկումների փուլում են

 

Նույն շարքից