Բարի օր Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը ներքաշված է զենքի ապօրինի վաճառքի մե՞ջ

analitik.am

Կան փաստեր, որոնց համաձայն Նիկոլ Փաշինյանը ոմն Դավիթ Գալստյանի հետ միասին ներգրավված է զենքի միջազգային առևտրի մեջ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ «Այդ պատճառով գեներալ Կարապետյանը Վորոնեժից մեկնում է Մոսկվա, որպեսզի այնտեղ բանակցի Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ, որ նույնպես փորձեն ծածկադմփոց անել ՀՀ անվտանգության հետ ուղիղ կապ ունեցող հետևյալ սկանդալը», - ասաց Մինասյանը։

Մինասյանը նաև զգուշացրեց՝ քանի որ այս պատմության մեջ մեր երկրին վնասող բաներ կան, ուստի ներողություն է խնդրում․ «Ներողություն եմ խնդրում մինչև վերջ ձեզ հետ բաց չլինելու համար, ես լինելու եմ շատ զգույշ։ Նիկոլ Փաշինյանն իր գրպանների պատճառով բացի այն, որ խաղում է մեր իմիջի հետ, նաև խաղում է մեր անվտանգության հետ։ Նիկոլ Փաշինյանը ծխախոտից և ադամանդից հետո Հայաստանը ներքաշել է միջազգային զենքի առևտրի սև շուկա»։

Մինասյանը հիշեցրեց, որ ՀՀ-ն իրավունք ունի գնել զենք և զինամթերք ՌԴ-ից ռուսական ներքին գներով, և այդ գները մինչև 65 տոկոս տարբերվում են միջազգային գներից։ «Նիկոլ Փաշինյանը հենց իմանում է, որ նախորդ իշխանությունները կարողանում էին բանակցել իր կողմից սկզբում այդքան չսիրված, իսկ հետո մոլագար ձևով սիրված Ռուսաստանի հետ, միանգամից ոմն Դավիթ Գալստյանի /նույն ինքը՝ Պատրոն Դավիթ/ միջոցով մտածում և իրականացնում են մի սխեմա, որի հիմքում հետևյալն է․ ՀՀ վարչապետը ՊՆ միջոցով լիազորում է Դավիթ Գալստյանին և արտոնություն է տալիս, որպեսզի նա ՀՀ-ի անունից պատվիրի որոշակի միավոր զենք՝ անվանական 100։

Այնուհետև, ՀՀ-ն գնում է դա, Դավիթ Գալստյանն օֆշորից գնում է այդ 100-ից, ընդունենք 60-ը, վճարում է և տվյալ քանակը, գալիս է Հայաստան։ Իսկ պատվիրված զենքի մնացած 40 –ը, որ ՀՀ-ն չի գնել, Դավիթ Գալստյանն ուղարկում է Ռուսաստանից երրորդ երկիր, օրինակ՝ Արաբական Էմիրություններ»։

Մինասյանի խոսքով, այդ երրորդ երկրից զենքը հայտնվում է 4-րդ երկրում, որտեղ օգտագործվելուց հետո ՌԴ-ին հայտնի է դառնում, որ Հայաստանին վաճառված զենքը հայտնվել է 4-րդ երկրում։ Մինասյանը նաև ասաց, որ մասնագետները կարող են վկայել՝ փափուշտի միջոցով կարելի է պարզել զենքի վերաբերյալ ամբողջական տվյալները։

«Ռուսաստանում պատժելու համար Դավիթ Գալստյանին են հայտարարում persona non grata և10 տարով արգելում նրա մուտքը ՌԴ, որպեսզի չփչացնեն հարաբերությունները ՀՀ-հետ, քանի որ Ռուսաստանի համար Հայաստանի Հանրապետությունը Նիկոլ Փաշինյանը չէ»,- մանրամասնեց Մինասյանը՝ հրապարակելով վերոնշյալի ապացույց հանդիսացող փաստաթուղթ։

Նույն շարքից