Հասարակություն 

Ինչու՞ է փորձ արվում չեղարկել հանրաքվեն...

analitik.am

ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ինչու՞ է փորձ արվում չեղարկել հանրաքվեն...

Ասել եմ, էլի կրկնում եմ՝ եթե Նիկոլ Փաշինյանը վստահ լիներ, որ իր վարկանիշը կբավարարեր հանրաքվեն հաջողությամբ ավարտելու հարցում, ապա մազաչափ անգամ չկասկածեք, որ նա կգնար հանրաքվեի...
Ժողովրդի մասին մտածողը չի գոռգռա իրեն իշխանության բերած մարդկանց վրա...
Բայց, դե...
Օր-օրի ավելի եմ համոզվում, որ հավատավոր ժողովրդի խնդիրների նկատմամբ հարգանքն ու ուշադրությունը բնավ էլ Նիկոլ Փաշինյանի գերակայություններում չեն...
Նա դեռ 2008-ին է ապացուցել, որ ժողովուրդն իր համար միջոց է, այլ ոչ նպատակ...
Դրսում ցածրաձայն, գութ շարժող ձայնով խոսող ու ընկճվսծ կեցվածք ունեցող ղեկավար կոչեցյալը ներսում տեռորի է ենթարկում սեփական ժողովրդին...
Տուգանք, ասֆալտին փռել, պատերին ծեփել, գոռալ, ղժղժալ, ներդրումային կլիման չեզոքացնել, բռնարար Ալիևին մեծարել...
Ահա այն ամենը, ինչ Նիկոլ Փաշինյանն արել է իր երկամյա իշխանության օրոք...»։

Նույն շարքից