Հասարակություն Պատահարներ 

«Զրո հանդուրժողականություն»՝ ոստիկանական խոշտանգումների նկատմամբ․ Իրավապաշտպան

analitik.am

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․

«Երբ օրեր առաջ հետևողականորեն ահազանգում էինք ու պահանջում՝ ամենախիստ միջոցները կիրառել Սյունիքում ձերբակալված անձանց նկատմամբ առերևույթ խոշտանգման փաստի առթիվ, անմիջապես քրգործ հարուցել ու հանրությանը հղել այդ երևույթի տոտալ անթույլատրելիության մասին աներկբա ուղերձ, շատերը, այդ թվում՝ խնդիրն իսկապես պատկերացնողները, ամեն կերպ փորձում էին լղոզել հարցը՝ ոչ վերաբերելի, գոյույուն չունեցող, սխալ, կեղծ համատեքստեր «տեսնելով» մեր ահազանգի մեջ։

Տեսնու՞մ եք ինչ խայտառակ վիճակ է ԱՄՆ-ում՝ պոգռոմներ, անկարգություններ, անհնազանդություն։ Հիշու՞մ եք ինչից սկսվեց։ Հիշեցնեմ։ Ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգման հետևանքով մարդ մահացավ։

Ուստի պետք չի թերագնահատել խնդիրը։ «Զրո հանդուրժողականություն»՝ ոստիկանական խոշտանգումների նկատմամբ!!»։

Նույն շարքից