Թեհրանի Հայոց թեմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Թեհրանի նահանգապետի տեղակալ Իսա Ֆարհադին հրամանագիր է ստորագրել հայ ակտիվիստ Արբի Թեյմուրյանին կրոնական փոքրամասնությունների հարցերով Թեհրանի կուսակալի խորհրդականի պաշտոնում նշանակելու մասին:
Թեյմուրյանին ուղղված հրամանագրում ասված է.«Հաշվի առնելով կրոնական փոքրամասնություններին վերաբերող հարցերում Ձեր հանձառությունը և փորձը, Թեհրանի կուսակալության քաղաքական ու հասարակական հարցերով տեղակալի առաջարկությամբ դուք նշանակվում եք կրոնական փոքրամասնությունների հարցերով իմ խորհրդականի պաշտոնում:
Հուսով եմ, որ ամենակարող Աստծո օգնությամբ, կանոնների ու կանոնակարգերի համաձայն, Ձեր ամբողջ ուժն ու հնարավորությունը կծառայեցնեք Թեհրանում ապրող կրոնական փոքրամասնությունների սիրելի հայրենակիցներին: Ձեզ մաղթում եմ հաջողություն»:
Հատկանշական է, որ Իրանի իսլամական հանրապետության Սահմանադրության համաձայն, կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներն ունեն քաղաքացիական լիարժեք իրավունքներ: