Միջազգային Քաղաքականություն 

Թրամփի խորհրդականն ԱՀԿ-ն անվանել է կոռումպացված կազմակերպություն, որը վերահսկվում է Չինաստանի կողմից

analitik.am

 

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Ռոբերտ Օ'Բրայանն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) անվանել է Չինաստանի կողմից վերահսկվող կոռումպացված կառույց: Այս մասին նա ասել է CNN-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով ԱՀԿ-ի հետ հարաբերությունները խզելու ԱՄՆ նախագահի որոշումը, գրում է Politico-ն:

Օ'Բրայանն ասել է, որ Ամերիկայի առողջապահության վրա ծախսերը չեն կրճատվի, սակայն Միացյալ Նահանգները դա չի ծախսի ԱՀԿ-ի միջոցով, այլ կուղղի Կարմիր խաչ և աշխարհի տարբեր սահմանային հիվանդանոցներ:

Թրամփի խորհրդականը չի բացատրել, թե ինչու է կազմակերպությունը համարում կոռումպացված՝ մեղադրելով կազմակերպությանը կորոնավիրուսային համաճարակի դեմ արձագանքը ձախողելու մեջ՝ կրկնելով Թրամփի հայտարարությունը, ով պնդում է, որ ԱՀԿ-ն օգնել է Չինաստանին սպառնալիքը թաքցնելու հարցում:

Օ'Բրայենը հավելել է, որ ամերիկյան ընկերությունները կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ են ստեղծում․ «Մենք կհաղթենք այս հիվանդությունը, որը եկել է Չինաստանից»,-վստահեցրել է նա:

 

Նույն շարքից