Կորոնավիրուս Հասարակություն 

Տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են մի շարք խախտումներ և թերություններ

analitik.am

 

Կորոնավիրուսի (Covid19) տարածումը կանխարգելելու նպատակով՝ հունիսի 1-ի վաղ առավոտից ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ոստիկանության ծառայության հետ համատեղ  ուժեղացված հսկողություն և մշտադիտարկումներ են իրականացնել մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում:

Կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են մի շարք խախտումներ և թերություններ:

Հիմնական խախտումներն են՝ ուղևորափոխադրումը կատարվել է առջևի նստատեղին միաժամանակ երկու ուղևորի նստեցումով, որոշ դեպքերում բացակայել է ախտահանիչ հեղուկը:

Հայտնաբերվել են նաև գերբեռնված երթ իրականացնող տրանսպորտային միջոցներ, այդ թվում կանգնած ուղևորներ:

Նշված խախտումների հիմքով ՃՈ կողմից կազմվել են արձանագրություներ։

Տեսչական մարմնի մասնագետները տեղում տրամադրել են ցուցումներ և իրականացրել  ակտիվ իրազեկման և բացատրական աշխատանքներ՝ ՀՀ Պարետի մայիսի 14-ի թիվ 74 որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով։

Երևանի այլ վարչական շրջաններում և մարզերում ևս ակտիվ աշխատանքներ են տարվում, որոնք շարունակվելու են ամբողջ օրվա ընթացքում:

 

Նույն շարքից