Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Նիկոլ Փաշինյանն ասաց, թե որտեղ է ինքնամեկուսացած իր ընտանիքը, որի անդամները վարակվել են կորոնավիրուսով

analitik.am

 

Ակնհայտորեն ես եմ վարակվել ու վարակել մյուսներին: Ինչ-որ տեղ հակահամաճարակային կանոնների մասով սխալ եմ թույլ տվել կամ այն թույլ է տվել ինչ-որ մեկը: Ես կոչ եմ անում բոլորին իմ պատմությունը չկրկնել: Կարծում եմ, որ իմ, մեր դեպքերը վկայում են, որ մեր բոլոր շփումներում պետք է մեր շրջապատի մարդկանց վերաբերվենք որպես կորոնավիրուսի պոտենցիալ աղբյուր: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ ախտանշաններ չեն ունեցել, ուղղակի ինքը պարբերաբար թեստ է հանձնում: Բացի դրանից, նպատակ կար մեկնել Արցախ՝ հանդիպելու զինծառայողների հետ, դրա համար թեստավորվել է. «Մենք այսօր արձանագրում ենք, որ հանրապետությունում մոտավորապես 18-20 հազար ասիմպտոմ դեպքեր կարող են լինել: Խոսքը վերաբերում է այն մարդկանց, ովքեր անգամ կասկած չունեն, որ վարակված են կորոնավիրուսով»:

Փաշինյանը նշեց, որ ընտանիքն ամբողջ կազմով մեկուսացված է վարչապետի կեցավայրում. «Մենք ախտանիշեր չունենք»:

Փաշինյանը հայտնեց, որ այսօր պարետատան նիստ է տեղի ունեցել, ինքը հեռավար կագով միացել է նիստին. «Աշխատանքներին ավելի շատ կինտեգրվեմ վաղվանից»:

 

Նույն շարքից