Կորոնավիրուս Հասարակություն 

Հայաստանը համաճարակային «վտանգավոր» երկրներ մուտք ու ելքի համար պետք է պահանջի առողջական վիճակի, կամ պատվաստումների մասին տեղեկանք

ՀՀ Արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia հարցում էի ուղարկել, որպեսզի հասկանամ, թե վերջին տարիներին Հայաստանը ո՞ր երկների հետ է դյուրացրել վիզաների ռեժիմը, այսինքն գնալ գալը ավելի պարզեցվել է։ Մուտքի վիզաներից ազատվելու, կամ պարզեցված վիզային ռեժիմի մասին տեղեկությունները ըստ երկրների տեսեք նկարներում։ Սրանք ՀՀ ԱԳՆ-ի պատասխաններն են։ Հարցումը արել էի նպատակով, որ հասկանանք, թե ո՞ր երկրների դեպքում, որտեղ կան նաև մեր երկրի համար անսովոր և չտարածված վարակիչ հիվանդություններ (մալարիա, էբոլա և այլն) Հայաստանը այլևս չի պահանջում պարտադիր պատվաստումներ։ Պարզաբանեմ, որ նախկինում, օրինակ Հնդկաստան, Չինաստան, կամ Աֆրիկյան մի շարք երկրներ գնալուց ՀՀ քաղաքացիները պետք է պատվաստվեին, իսկ եկողները ունենային առողջության մասին կամ բժշկական հավաստագիր, կամ ապահովագրություն։ Սակայն ինչպես տեսնում ենք ՀՀ ԱԳՆ-ի պատասխաններից նման պարտադիր պահանջ չկա։ Նաև պատասխանների մեջ նշվում է, որ առողջական վիճակի մասով ԱԳՆ-ն իրավասություններ չունի։ Ինչը նշանակում է, որ ՀՀ առողջապահության նախարարություն - ը եկող և գնացողների առողջական վիճակի մասին ԱԳՆ-ին հարցում չի արել, իսկ սահմանային ծառայություններին ուղեցույց չի ներկայացրել։ Եվ ամենավերջին հարցերիցս մեկի պատասխանում նշվում է նաև, որ Հայաստան, բացառությամբ #COVID-19 - ով պայմանավորված Արտակարգ դրության ռեժիմի ընթացքում, յուրաքանչյուր երկրից կարող են գալ ու գնան ով ասես։ Ավելի ստույգ տեսեք այս պատճեններում։ Սակայն ըստ իս պետք է նշել, որ այս պատասխանը նաև նշանակում է, որ Հայաստան կարող են ազատ գալ այն երկրի քաղաքացիները, որոնց հետ Հայաստանը դիվանագիտական կապ չունի։ Դրանցից կարող են լինլ Պակիստանը, Թուրքիան, Ադրբեջանը և այլն։ Համենայն դեպս այս հարցը հասկանալի է, որ ոչ թե դիվանագիտական հատվածին է վերաբերվում, այլ ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն - ը։
Մենք գնում ենք Եվրոպա, կամ որևիցե այլ երկիր և մեզնից պարտադիր առողջապահական ապահովագրության տեղեկանք են պահանջում, իսկ մենք ինչու դա չունենք։ Եվ ինչո՞ւ է չեղարկվել համաճարակաբանական տեսանկյունից վտանգավոր երկրների քաղաքացիների մուտքը առանց առողջության մասին տեղեկանքի և ինչո՞ւ մեր երկրի քաղաքացիները գնալուց առաջ չեն ստանում պարտադիր այդ վակցինաները։
Կարծում եմ, որ այս հարցը պետք է դրվի կառավարության առջև, այլապես այս կորոնավիրուսից չազատված Հայաստանը նոր վտանգավոր վարակների առաջ կկանգնի և Աստված ոչ անի կենսաբանական պատերազմին պատրաստ չի լինի։
Շնորհակալություն Anna A. Naghdalyan արագ պատասխանելու համար։

На изображении может находиться: текст

На изображении может находиться: текст

На изображении может находиться: текст

Նարինե Կիրակոսյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից