Հասարակություն 

Երևանի կենտրոնում տարեց կինն ինքնասպանության փորձ է կատարել

analitik.am

Հունիսի 1-ին, ժամը 15։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցի թիվ 26 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ինքնավնասվել է՝ կտրելով դաստակի երակները։ Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Փրկարարները Մարիետա Ս․-ին (ծնված 1935 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ տեղափոխվել է Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն։

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը հոգեբանական աջակցություն է ցուցաբերել տուժածի հարազատներին։

 

Նույն շարքից