Կորոնավիրուս Քաղաքականություն 

Կորոնավիրուսի դեմ պայքարը խայտառակ կերպով տապալած Նիկոլ Փաշինյանը վիրուսի տարածման և մահերի համար հենց հիմա մեղավոր է նշանակում ժողովրդին․քաղաքագետ

Կորոնավիրուսի դեմ պայքարը խայտառակ կերպով տապալած Նիկոլ Փաշինյանը վիրուսի տարածման և մահերի համար հենց հիմա մեղավոր է նշանակում ժողովրդին: Իր տրամաբանությանբ՝ իր գործի անունը ոչինչ չանելն է, ադամամանդի, ծխախոտի ու զենքի կանտրաբանդայով զբաղվելն է ու հարկատուի հաշվին օլիգարխի կյանքով ապրելը: Իսկ ժողովուրդը մեղավոր է, որ կորոնավիրուսը տարածվում է: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել քաղաքագետ Միհրան Հակոբյանը։

Ընդհանրապես, ինչու՞ են ողջ աշխարհում մարդիկ իշխանություն ստանձնում և պետական պաշտոնյա դառնում: Մի մասը՝ որ իշխանութուն ունենան՝ իրենց ծրագրերն ու գաղափարները կյանքի կոչելու համար: Մյուս մասը՝ որ մի գործ անեն և փառք ու պատվի արժանանան: Երրորդ մասը՝ նախորդ երկուսը միասին վերցրած: Հիմա հարց. բացի պադավատները հեծնելուց ու հարկատուների հաշվին օլիգարխի կյանքով ապրելուց և կանտրաբանդայով փող աշխատելու հնարավորությունից, ինչի՞ն էր պետք իշխանությունը Նիկոլ Փաշինյանին: Ծրագիր չուներ, չունի և չի ունենալու, որովհետև մի լավ բան մտածելու, նախագծելու, հաշվարկելու և իրականացնելու համար ակնհայտորեն ինտելեկտուալ կարողությունները չեն ներում: Գաղափար-գաղափարախոսությունից չխոսենք. այստեղ զրո է, առանց ամաչելու ասում է, որ «իզմեր» չունի, այսինքն՝ շատ ուղիղ խոստովանում է, որ պատեհապաշտ է: Պատվի մասին չխոսենք. պաթոլոգիական ու լիցեմեռ ստախոսը, որ իր շոուներում չի խորշում նույնիսկ իր մանկահասակ երեխաներին օգտագործել, պատիվ չի կարող ունել, նամուս-թասիբ, արժանապատվություն... սին հասկացություններ են իր համար: Լավ, ինչի՞ն էր պետք իշխանությունը՝ կարտաբանդայից եկած երկու կոպեկի՞, լավ տան ու լավ մեքենայի՞:

Գոնե հիմա կարող էր պատասխանատվություն ստանձնել, հիվանդ չձևանալ ու գործ անել: Ժամ առաջ փակեր երկիրը, ամեն ինչ փակեր և հազարավոր մարդկանց ապրելու շանս տար: Բայց ոչ. նա իբր թե հիվանդ է, փախել մտել է տուն ու ֆեյսբուքով ժողովրդի վրա մուննաթ է գալիս իր իսկ խայտառակ ձախողումների համար: Ճիշտ են ասում, որ շուտով հայտարարելու է՝ ժողովուրդ, դուք եք մեղավոր, որ իմ նման պատուհասին ձեր ուսերի վրա բերեցիք ձեր գլխին դրեցիք:

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից