Հասարակություն 

Թուրքիայի ազգային ավիափոխադրողը վերսկսում է միջազգային թռիչքները

analitik.am

 

Թուրքիայի ազգային ավիափոխադրող «Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը հունիսի 18-ից վերսկսում է արտաքին թռիչքները։

Նշենք, որ այս ավիափոխադրողը դեռևս մայիսի 28-ից վերսկսել է ներքին և մասամբ նաև միջազգային թռիչքները։

Ընկերությունը եվրոպական 6 երկրի՝ Գերմանիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի, Նիդերլանդների, Շվեդիայի և Դանիայի 16 քաղաքների օդանավակայաններից թռիչքներ կիրականացնի դեպի Թուրքիա։ Մասնավորապես 14 ուղիղ չվերթ կլինի Թուրքիայի արևելյան շրջաններ։

2020թ․ամռանը ծրագրվող ուղղություններից 5-ն առաջին անգամ է իրականացվելու. Բազել-Գազիանթեփ, Հանովեր-Դիարբեքիր, Սալզբուրգ-Գիրեսուն, Ֆրանկֆուրտ-Էլազըղ (Խարբերդ), Ամստերդամ-Քայսերի (Կեսարիա)։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Թուրքական ավիաուղիները» հրապարակել էր նախատեսվող թռիչքների ծրագիրը, ըստ որի՝ հունիսին նախատեսվում էր Թուրքիայի ներքին թռիչքներն իրականացնել բոլոր օդնավակայաններում, իսկ արտաքին թռիչքները՝ 19 երկիր։

Ընդհանուր առմամբ հունիսին միջազգային թռիչքները նախատեսվում էին 23 ուղղություններով՝ շաբաթական 73 չվերթ հաճախականությամբ։

ermenihaber

 

Նույն շարքից