Հասարակություն 

Ինչ կա Արսեն Թորոսյանի մտքին

«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանի աղբյուրը պատմեց․ «Դեռ մինչև պանդեմիան քաղաքապետարանի առողջապահության վարչության և նախարարության միջև խնդիր կար։ Օրինակ, պոլիկլինիկաները (մոտ 31) պատվիրակված լիազորություններով են աշխատում. բյուջեն հատկացնում է կառավարությունը, փաստացի կառավարումն իրականացնում է վարչությունը։

Տևական ժամանակ սպասվում էր, որ վարչության պետ Կամսար Բաբինյանը պետք է հրաժեշտ տա պաշտոնին՝ հին աշխատող է, Արսենը չէր կարող նրան զանգել-ասել` էս կողմ կանգնի, չէ` էն կողմ»։

Ինչո՞ւ չհանեցին։ «Դե, կորոնավիրուսի էս փուլում նման մարդկանցից ազատվելը, քաղաքի վարչության պետ փոխելը, մի դիլետանտի բերելը սեփական ոտքին կրակել կլիներ, հիմա պարետատան հետ ուզում են  լիազորությունները պատվիրակել նորովի` պոլիկլինիկաների կուրացիան վերցնել իրենց  ձեռքը»:

Էսքան դարդուցավի մեջ ի՞նչ է տալու այդ «մեկ պատուհանը» Արսեն Թորոսյանին։ «Վերահսկելու հնարավորություն՝ Երևանը գրեթե ողջ հանրապետությունն է, մարզերում նա խնդիրներ չունի՝ մարզպետներն անմիջապես «ենթարկվում» են իրեն, իսկ պոլիկլինիկաները շատ մեծ ոլորտ են»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից