Միջազգային Քաղաքականություն 

ՄԱԿ-ն արձագանքել է ԱՄՆ-ում տեղի ունեցած բողոքի ցույցերին

analitik.am

 

ԱՄՆ-ում տեղի ունեցող բողոքի ցույցերը, որոնք առաջացել են կոպիտ ձերբակալության ընթացքում սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանության արդյունքում, ընդգծում է ինչպես ոստիկանական համակարգում առկա բռնության խնդիրը, այնպես էլ սոցիալական ոլորտում ընդհանուր անհավասարությունը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը։

Ըստ իրավապաշտպանի, ամերիկացիների դժգոհությունն ընդգծում է երկու խնդիր՝ ոստիկանության սպաների դաժան պահվածքն ու սոցիալական անհավասարությունը:

Բաչելետը նշել է, որ խնդիրներ կան նաև առողջապահության, կրթության և ռասայական խտրականության ոլորտներում: Նա հավելել է, որ նմանատիպ խնդիրներ կան նաև այլ երկրներում, որտեղ ռասայական փոքրամասնությունները խտրականության են ենթարկվում:

Բացի այդ, նա առանձնացրել է էթնիկական փոքրամասնությունների խնդիրները կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ՝ որպես օրինակ նշելով Ֆրանսիան, Բրազիլիան և ԱՄՆ-ն:

Ըստ նրա, կորոնավիրուսը ցույց է տվել աճող սոցիալական անհավասարությունը, որը նախկինում երկար ժամանակ թաքնված է եղել:

 

 

Նույն շարքից