Հասարակություն Տեսանյութեր 

Ես ադրենալինի կարիք զգում եմ հակառակ սեռի ներկայացուցչի նկատմամբ, չգիտեմ, թե դուք ինչ կողմնորոշում ունեք. ԲՀԿ-ական պատգամավորը՝ իմքայլականին

analitik.am

 

Ես ուզում եմ ուղիղ պատասխանել պարոն Դանիելյանին, ով երեկ ասաց, թե ես ադրենալինի կարիք եմ զգում: Այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ դիմելով իմքայլական պատգամավոր Համազասպ Դանիելյանին:

«Ես ադրենալինի կարիք զգում եմ հակառակ սեռի ներկայացուցչի նկատմամբ, ոչ երբեք իր նկատմամբ: Ես չգիտեմ, թե նա ում նկատմամբ է զգում ու ինչ կողմնորոշում ունի, բայց ես միայն հակառակ սեռի ներկայացուցչի նկատմամբ եմ ադրենալինի կարիք զգում»,-ասաց նա՝ կոչ անելով կոռեկտություն ցուցաբերել:

Իմքայլական պատգամավոր Սուրեն Գրիգորյանը, պաշտպանելով թիմակցին, իր հերթին հայտարարեց, որ ադրենալինը սեռերի հետ կապ չունի և կարծիք հայտնեց, որ ԲՀԿ-ականը կոռեկտ չարտահայտվեց:

 

Նույն շարքից