Բարի օր Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Բացահայտվել է մի հրեշավոր իրականություն. Նիկոլ Փաշինյան

analitik.am

 

Վերջին օրերի թվաբանությունն ինձ համար հասկանալի չէր, քանի որ մենք մի քանի անգամ քննել ու վերաքննել ենք հակահամաճարակային կանոնները: Մենք որևէ կասկած չունենք, որ դրանց պահպանումը պետք է բերեր համաճարակի նոր դեպքերի էական նվազման: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ինքը դիմել է հանրությանը, որպեսզի քաղաքացիների օգնությամբ բացահայտվեն կանոնների չպահպանման աղաղակող դեպքերի մասին:

«Այս գործընթացում բացահայտվեց մի հրեշավոր իրականություն: Դա այն է, որ ՀՀ-ում գործ ունենք հակահամաճարակային կանոնների չպահպանման ահռելի ու համատարած ծավալների հետ: Այս դեպքում պետք էր քննադատության խոսքեր ասել Ոստիկանության հասցեին, սակայն իրավիճակի ուսումնասիրության արդյունքում ես արձանագրեցի, որ գործ ունենք 2018 թվականի հեղափոխության ժամանակ հաստատված հայելային պատկերի հետ»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքերով, եթե հակահամաճարակային կանոնները չեն պահպանվում հասարակության մեծամասնության կողմից, դա դուրս է գալիս վերահսկողությունից. «Երեկ ֆլեշմոբի ընթացքում մենք արձանագրեցինք, որ հակահամաճարակային կանոնները չեն պահպանվում ամենալայն ծավալներով»:

 

Նույն շարքից