Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Մեր հիմնական նպատակն այն է, որ հրաժարական տա կորոնավիրուսը. Փաշինյանը՝ հնարավոր պաշտոնանկությունների մասին

analitik.am

 

Մեր հիմնական նպատական այն է, որ հրաժարական տա կորոնավիրուսը, մենք դրան պետք է հասնենք միասին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավոր է արդյո՞ք, որ կորոնավիրուսի դեմ ոչ արդյունավետ պայքարի համար պաշտոնանկություններ լինեն:

Ինչ վերաբերում է քաղաքացիների հասցեին մեղադրանքներին, Փաշինյանն ասաց, որ մեղադրանք չի հնչում, ուղղակի ախտորոշվում է իրավիճակը. «Մեղադրանք հնչում է այն ժամանակ, երբ լինում է տուժող կողմ ու վնասը պատճառած կողմ: Այստեղ բոլորս էլ տուժող ենք ու վնաս պատճառող: Հետևաբար այս ամենի լուծումն այն է, որ մենք բոլորս պետք է դառնանք մեր վարքագծի վերահսկողը»:

Ինչ վերաբերում է առողջապահական համակարգին, Փաշինյանն ասաց, որ համակարգի արտակարգ գործունեության արդյունքում կա 357 մահով պակաս, քան՝ անցած տարի. «Կորոնավիրուսով հիվանդանոցում հայտնված մարդկանց բուժել են նաև այլ հիվանդություններից: Սա նշանակում է, որ մարդիկ անմնացորդ նվիրումով աշխատում են»:

 

Նույն շարքից